Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Պետությունն իր վրա կվերցնի հայտնի քաղաքական գործիչ, Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան Վահան Հովհաննիսյանի հուղարկավորության ծախսերը: Այս որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է այսօր տեղի ունեցած նիստում:
Կփոխհատուցվեն նաև Վահան Հովհաննիսյանի մարմինը Գերմանիայից (նա Գերմանիայում ՀՀ դեսպանն էր) Հայաստան բերելու ծախսերը: Նրա գերեզմանին կտեղադրվի հուշարձան: