Ստամբուլում Իսլամական պետության զինյալների համար կեղծ անձնագրերի արտադրամաս է գործել:

Այդ կեղծ անձնագրերն ուղարկվել են տարբեր երկրներ, որտեղից էլ Իսլամական պետությանն անդամագրվելու նպատակով բազմաթիվ զինյալներ Թուրքիայի տարածքով անցել են Սիրիա: Փաստորեն, Ստամբուլում գործել է զինյալների հավաքագրման և Սիրիա տեղափոխման գաղտնի համակարգ:

Մինչև այժմ Թուրքիայի 100 հազար կեղծ անձնագիր է թողարկվել, որոնք առաքվել են տարբեր երկրներ: Դրանց մոտ կեսը տարբեր խողովակներով ուղարկվել է Չինաստան` Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջան:

Լևոն Հովսեփյան