Միջազգային շույակում նավթի գնի անկման հետ մեկտեղ վատթարանում է ֆինանսական վիճակը նաև Ադրբեջանում...Այսօր արդեն ազերիական բանկերը ԴԱԴԱՐԵՑՐԵԼ են վարկերի տրամադրումը ոչ միայն դոլլարով,այլը մանաթով...
Ըստ ազերիական ԶԼՄ-րի բանկերի ղեկավարները չեն մեկնաբանում վարկերի տրամադրման դադարեցման պատճառները...Այս ամենը ապացուցում է,որ ուրիշի՝իսկ կոնկրետ ՀՀ-ում "ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական և ֆինանսական" վիճակի մասին բարբաջող մանր կճղակավորները,լավ կլինի մտածեն սեփական երկրի մասին,որի վիճակը էլ ավելի կծանրանա մոտակա ժամանակներում,եթե իրանական նավթը դուրս գա միջազգային շուկա...Հիշեցնեմ,որ ալամ աշխարհի ամենակայուն դրամամիջոց՝ազերիական մանաթը,փետրվարի վերջին ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ որոշմամբ 33% արժեզրկվեց դոլլարի և եվրոյի նկատմամբ...Ի.Ալիևի վարչակարգը,չնայած իր ամբոխավարությանը և մեծ-մեծ զազրախոսելուն,ստիպված է կրճատել սոցիալական և ենթակառուցվածքներին հատկացվող ծախսերը,որն արդեն դժգոհություն է առաջացնում Ադրբեջանի բնակչության մոտ...
Հ.Գ.Այսօր կտրուկ անկում է ապրել ազերիական Azeri LT CIF նավթի գինը...Այն նվազել է 0,74% կամ 0.44 դոլլարով...Եթե երեկ նրա մեկ բարելը արժեր 59,21 դոլլար,ապա այսօր այն վաճառվում է 58,77 դոլլարով...Հավելեմ,որ 2015 թ.պետբյուջեն կազմելիս Ի.Ալիևը նախատեսել էր,որ նավթի գինը միջազգային շուկայում մեկ բարելի դիմաց 90 դոլլարից պակաս չի լինելու...Սակայն այն պակաս է նախատեսվածից մոտ երկու անգամ...Այս ամենի հետևանքով Ի.Ալիևը և Հեյդարիստանը շոկի մեջ են հայտնվել...
Գագիկ Համբարյան