Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, ապրիլի 8-ին, ժամը 06.40-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 23-ամյա Հրաչյա Հ.-ին եւ 35-ամյա Արշակ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 08.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 31-ամյա Արամ Մ.-ին՝ «հոնքային, քունքային շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ վերք, շրթունքի ստորին շրջանի հետին մակերեսի պատռված վերք» ախտորոշմամբ:
Ոստիկանները պարզել են, որ գիշերը, ժամը 03.00-ին, Արշակ Մ.-ն վիճաբանել է Արամ Մ.-ի հետ, որի ընթացքում նրան հրել-գցել է գետին:
Արամ Մ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: