«The Daily Beast» կայքի վերլուծաբան Դեյվիդ Ֆրիդլանդերը խնդրել է քաղաքական վերլուծաբաններին ներկայացնել մի շարք խնդիրներ, որոնց հետ նախագահ Բարաք Օբաման կարող է բախվել:

Թեմաներից մեկն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն են` Մոսկվայի և հետխորհրդային երկրների հարաբերությունների ֆոնի վրա: Ռուսաստան և Եվրազիա ծրագրի փոխտնօրեն Մետյու Ռաշանսկին կարծում է, որ Հարավային Կովկասում հարաբերությունների նոր սրումը կստիպի Ռուսաստանին, Թուրքիային, իսկ շուտով ողջ ԱՄՆ-ին միջամտել իրավիճակին:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Հայաստանը և Ադրբեջանը բավականին լավ զինված են և հասցրել են մեծացնել նոր սերունդ, որոնց քիչ է հետաքրքրում կոմպրոմիսը: Հարավային Կովկասում ռազմական գործողությունների զարգացումը կստիպի Ռուսաստանին, Թուրքիային և ԱՄՆ-ին ցույց տալ իրենց տարածաշրջանում»,- նշել է վերլուծաբանը: