Ապրիլի 10-ին, ժամը 00.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Մամիկոն Ղևենյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 03.00-ին, ոստիկանություն է ներկայացել 36-ամյա տղամարդ և հատնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով:


Կատարվում է քննություն: