Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀԽ քարտուղարությունից։
Նշվել է նաև, որ ՀԽ պատգամավոր Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 500,000 ՀՀ դրամի չափով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։
Սա նշանակում է, որ նա կարող է մնալ ազատության մեջ, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։
Նշենք նաև, որ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ իր պայթուցիչով, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա և փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք և նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաև՝ կապի միջոցներ, հակագազ և օդազտիչ դիմակ:


