«Պետք է լինել Լաս Վեգասում, որ հասկանալ, թե ով է Քըրք Քըրքորյանը և պետք է լինել Ամերիկայում, հասկանալու համար, ով է Քիմ Քարդաշյանը: Համաձայնեք, որ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան կարծես բարիացրեց մթնոլորտն ու ամեն օր ավելի ու ավելի է փոխում հայաստանցիներիս կարծիքը նրա մասին և նշեմ ավելին` ամենակարեվորը, այս աղջիկը սկսում է գերել մեր սրտերը:

Ես միայն հիմա հասկացա, թե անգլիացիներն իրենց հավատարիմ սիրով դեպի Լեյդի Դի-ն, կամ ամերիկացիների ու եվրոպացիների վերաբերմունքն ու գնահատականը դեպի Ժակլին Քենեդին կամ Գրեյս Քելլին, որքան թևեր են տվել վերջիններիս և ստիպել մեզ բոլորիս ևս սկսել սիրել նրանց…

Կարծում եմ` բոլորիս ընտանիքներում էլ կգտնվի գոնե մեկ իրական կամ հորինված պատմություն` կապված Սարոյանի` Երևան կատարած այցի վերաբերյալ. օրինակ` ո՞ւր գնաց, ո՞ւմ հանդիպեց, ի՞նչ ասաց ու ի՞նչը սիրեց. ի՞նչն է պատճառը, որ այն ժամանակ ոչ ոք ոչ մի բացասական բան անգամ չմտածեց, իսկ տեսե’ք, թե ինչ է կատարվում հիմա` ով ինչ պատահում, գրում է… Իսկ մտածե՞լ եք, թե ինչ կլիներ, եթե Քիմը չունենար այդ ,,Sex Tape’’ ասվածը կամ հակառակը` եթե նմանատիպ բան ունենար վերոնշյալ անձանցից որևէ մեկը: Կարող է հարցը նաև նրանումն է, որ մենք գոնե ենթագիտակցորեն չենք ուզում հասկանալ, որ Քիմն է լինելու, եթե ոչ ամենավառ ներկայացուցիչն ամբողջ աշխարհում, այլ գոնե մեր <<Էֆելյան Աշտարակը>>, և ուշ թե շուտ բոլորս պետք է գնահատենք այդ փաստը:

Հետաքրքիրը նաև այն է, որ ոչ Քիմի հայրը`Ռոբերտ Քարդաշյանը,ով բավական մեծ ճանաչում ուներ ԱՄՆ-ի իրավաբանական շրջանակներում, և ոչ էլ նրա պապը, ով իր հերթին շատ հաջողակ բիզնեսմեն էր, երբևիցե մտքի ծայրով չեն էլ մտածել Հայաստան այցելելու և այն ծաղկեցնելու գործում իրենց փոքր (համեմատ Քիմի) լուման ներդնելու մասին: Ես, միառժամանակ ապրելով Լոս Անջելեսում, հենց այնտեղ հասկացա,թե որքան լավ է, որ կա Քիմի նման մեկն,ով այդքան հեշտացնում է մեր ազգային ինդենտիֆիկացիան օտարերկրացիների ` մասնաորապես հենց ամերիկացիների մոտ:

Այսօր` վրացի ընկերոջս հետ Քիմից խոսելիս,փորձեցի օրինակ բերել, զուգահեռներ անցկացնել որևէ հայտնի վրացու հետ, ով ներկա պահին այդքան մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում և հասկացա, որ իրենք չունեն Քիմի <<անալոգը>>, իսկ մի փոքր անց զարմանալիորեն եկանք նրան, որ անգամ ռուսները չունեն այդ level-ի “визитка” և մեծամիտ չթվա,բայց անգամ եվրոպական շատ երկրներ ևս չունեն…
Եթե շատերի չարության և վրդովմուքի ամենամեծ կամ միակ պատճառը այն է, որ Քիմի նախկին ընկերը սրիկայաբար տեղադրել էր սոցիալական ցանցերում իրենց ինտիմ ֆոտոները, ապա եկեք ուղղակի ներենք նրա <<ջահելական արարքը>>: Մենք բոլորս այդքան ուրախանում, հպարտանում ու շարունակ ցիտում ենք, երբ ‘’Los Angeles Time’’-ում կամ ‘’Financial Time’’-ում Հայաստանի մասին նյութ են տեղադրում (ինչը որ միշտ սոփեստորեն անհասկանալի է` լավն են գրում, թե վատը) ու չենք ցանկանում ընդունել այն փաստը,որ Քիմն ինքնին ամենամեծ քայլող գովազդն է:

Չի կարելի անտեսել նաև այն փաստը,որ Քարդաշյան ազգանունը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի շատ լուրջ շրջանակներում: Պատկերացնում եմ,թե հիմա որքան հպարտ են Կալիֆորնիայում բնակվող մեր հայերը: Մեկ վայրկյան անգամ չկասկածեք,որ այս պատմական այցի շնորհիվ արդեն այս ամառ շատ զբոսաշրջիկներ`հատկապես հայազգի, կժամանեն ` տեսնելու իրենց պատմական հայրենիքը:

Իսկ ի՞նչն է ստիպել ինձ այսպես անվերապահորեն հավատալ այս աղջկա հաջողությանը և ազգանվեր լինլուն, միգուցե այն առիթ եմ ունեցել անձնապես հայտնվել մի իրավիճակում,երբ ոչ հեռու անցյալում,երբ ես ժամանակավորապես բնակվում էի Լոս Անջելեսում,իմ և ընկեոջս ռեստորանային բիզնեսը լավագույն կերպով ‘’launch’’ անելու համար ակտիվ քննարկում էինք Քիմին բացման արարողությանը հրավիրելու տարբերակը,շատ տարբեր կարծիքներ և ինֆորմացիա կուտակեցինք այն մասին,թե որքան դա կարժենար,բայց երբ մեզ հաջողվեց կոնկրետ հենց նրա հետ կապ հաստատել ,պատասխանը շատ հստակ էր` 300.000 ԱՄՆ դոլլար: Փոքր ինչ անց երբ իմացավ խոսքը հայերի մասին է,շատ ուրախացավ,որ իր հայազգի ներկայացուցիչներն այդպիսի բիզնես նախաձեռնությամբ են հանդես գալիս և ասաց,որ բացման արարողությանը ներկայանալը,կլինի իր անձնական նվերը,և որ դա կարժենա միայն գործակալության հասանելիք միջնորդավճարը`այն է`100.000 ԱՄՆ դոլլար, վերոնշյալ գումարի ուղիղ կեսը: Իհարկե,միևնույնն է,այդ գումարը տասնապատիկ անգամ գերազանցում էր մեր պլանավորածը,բայց կարևորն այն է,որ մենք անչափ շոյված և հպարտ էինք,որ այդքան հայտնի ու ողջ աշխարհում համընդհանուր սեր վայելող սելեբրիթին երբեք չի մոռանում իր արմատները և չի դադարում ուրախանալ հայրենակիցների հաջողությամբ: Ու օրինակս նրա համար է,որ մենք բոլորս տեսնեն, թե ինչքան է շռայլում Քիմը Հայաստանում ռեստորաններ և սրճարաններ այցելելով:

Մի դիտարկում ևս ունեմ, միգուցե փոքր-ինչ սուբյեկտիվ, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում Քիմը կանցնի աշխարհի ամենաազդեցիկ կանանց շարքը, և եկեք ուղղակի օգնենք նրան` դա իրականացնել»:

 

Վիկտոր Մնացականյան