Լոնդոնում ընթացող չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում էր ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Արոնյանը հաղթանակ տոնեց արդեն 30-րդ քայլին՝ ցայնոտային պայմաններում ստիպելով մրցակցին կոպիտ սխալներ գործել, ինչից էլ օգտվեց մեր շախմատիստը:
10-րդ խաղից հետո Արոնյանն առայժմ 6.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մագնուս Կարլսենը, ով ունի 6 միավոր առայժ շարունակում է իր պարտիան Բորիս Գելֆանդի հետ և ունի որոշակի առավելություն։