Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագը, նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իրարանցում է առաջացրել ոչ միայն Թուրքիայում,այլ նաև Անկարայի շահերը միջազգային ասպարեզում սպասարկող Ադրբեջանում...Հիշեցնեմ, որ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի Պապը պատարագ մատուցում,որի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը XX դարի սկզբին երիտթուրքերի կողմից կազմակերպված հայերի սպանդը և գաղթը անվանել է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ...

Ժամեր անց Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին և բացատրություններ պահանջել...Իսկ այս ընթացքում ազերիական ԶԼՄ-ները, կշտամբելով Հռոմի Պապին, հիշեցնում են վերջինիս,թե ինչեր են արել Բաքուն և նրա կողմից հովանավորվող հիմնադրամները Վատիկանի համար...Այսինքն`սև և սպիտակ ոչխարներն ընդունում են,որ այն, ինչ արել են` Վատիկանին ԿԱՇԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ են արել ու հույս են ունեցել,որ Բաքվի կողմից Սուրբ Աթոռում իրականացվող մի քանի ծրագրերով ԿՊԱՐՏԱԴՐԵԻՆ Հռոմի Պապին չարտասանել ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառակապակցությունը...Ազերիների նախրապան Ի.Ալիևը այս ծրագիրն իրագործելու համար օգտագործում էր իր "ծանր հրետանին"՝մի քանի շինարարական-վերականգնողական վիրահատություններ անցած Մեհրիբան խանումին,ով վերջին մեկ ամիսը Վատիկանից դուրս չէր գալիս...Սակայն Մեհրիբան Ալիևայի ջանքերն ապարդյուն անցան...Նրա "աշխատանքը" գովեստի արժանացավ Վատիկանի մշակույթի նախարար Ջանֆրակո Ռավազիի կողմից և ՎԵՐՋ...Հայերի վաղեմի ԲԱՐԵԿԱՄ՝ Բուենոս Այրեսի նախկին արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն, ներկայիս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, էլ շատերի նման չդարձավ Բաքվի նավթա-խավիարային դիվանագիտության զոհը...Թուրք-ազերիական ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ տանդեմը հերթական պարտությունը կրեց...

Հ.Գ.

Ազերի վերլուծաբանները, Հռոմի Պապին "երկակի" ստանդարտներով ղեկավարվելու մեջ մեղադրելուց բացի, "հիշեցնում" են ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՎՐՈՊԱՅԻՆ,թե ինչեր են վերջինիս ներկայացուցիչները արել ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒՄ...Հատկապես,ազերիները հատուկ անդրադարձել են Ֆրանսիայի "վայրագություններին" Ալժիրում...Սակայն,բաքվեցի վերլուծաբանները մոռանում են հիշեցնել,որ Ալժիրը և Ֆրանսիան հիմա ՀԻԱՆԱԼԻ հարաբերություններ ունեն և,երբ մի քանի տարի առաջ Թուրքիան ՍՊԱՌՆՈՒՄ էր Փարիզին,որ կճանաչի "ալժիրցիների ցեղասպանությունը" ստացավ շատ ԿՈՊԻՏ պատասխան պաշտոնական Ալժիրից...Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկան Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռ.Էրդողանին խորհուրդ էր տվել զբաղվել սեփական խնդիրներով և չխցկվել Ալժիրի և Ֆրանսիայի միջև...Խորհուրդ կտայի ազերի վերլուծաբաններին անդրադառնալ այն հարցին,թե ինչու՞ "եվրոպացիների" կողմից "ցեղասպանության" ենթարկված ալժիրցիները,հնդիկները,վիետնամցիները և այլ ժողովուրդներ հիմա շատ լավ հարաբերություններ ունեն իրենց ՈՉՆՉԱՑՆՈՂՆԵՐԻ հետ,իսկ թուրքերի լծի տակ ապրած ժողովուրդները մինչև հիմա ԱՏՈՒՄ են թուրքերին...

 

Գագիկ Համբարյան

քաղաքագետ