Ապրիլի 13-ին, ժամը 01.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցի թիվ 93 շենքի նկուղային հարկում գտնվող մթերային խանութում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.26-ին, մարվել՝ 02.44-ին:
Վ. Գ.-ին պատկանող մթերային խանութում այրվել են՝ 2 օդորակիչ, պարենային ապրանքներ (7 ք.մ) և ջերմահարվել է դուռը:


