Ապրիլի 11-ից պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպում ունեցել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի ԶՈՒ գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայ խաղաղապահների ծառայության, միջազգային առաքելություններին Հայաստանի ընդգրկվածության, Լիբանանում հայ խաղաղապահների թվակազմի հնարավոր ավելացման հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայանից ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շամա զինավան, հանդիպել է հայ խաղաղապահներին, ծանոթացել ծառայության պայմաններին և հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաջադրանքներին: Սեյրան Օհանյանը կարևորել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո հայ խաղաղապահների առաքելությունը և շնորհակալություն հայտնել ծառայության համար:
Այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի և Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման հարցեր: Համայնքի ներկայացուցիչները կարևորել են հայկական զորախմբի ներկայությունը Լիբանանում` շնորհակալություն հայտնելով Լիբանանում խաղաղության պահպանման ջանքերում Հայաստանի ներդրումի համար: Համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահեն Կանդահարյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					