Ամփոփելով տարին` առանձնացնենք մի քանի փոփոխություններ, որոնք իրականացվել են այս մեկ տարվա ընթացքում:
Նախ անդրադառնանք փոքր ու միջին ձեռնարկատիրության շրջանում տեղի ունեցած փոփոխություններին: Այս տարի, ոլորտին առնչվող մի շարք օրենքներում տեղի ունեցան փոփոխություններ, մասնավորապես հասարակական մեծ հնչեղություն ստացած «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները:
Ի՞նչ էր իրենից ներկայացնում օրենքը: Առևտրական գործունեությունից եկամուտների հարկման համար նախկինում գոործող 3.5 %-ի փոխարեն սահմանվեց 1% դրույքաչափ և լրամշակվեց՝ ապրանքները ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջով:
Եթե ավելի մանրամասնենք, ապա յուրաքանչյուր ապրանքի գնման կամ ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթուղթ: Սույն պահանջի խախտում արձանագրվելու դեպքում կկիրառվի տուգանք 20000 դրամի չափով, իսկ երկրորդ անգամ արդեն գանձվելու է իրացման շրջանառության 5 տոկոս դրույքաչափով: Այն նպատակ ունի ոչ միայն թեթևացնել հարկային բեռը, այլ նաև միտված է շրջանառության իրական ծավալները բացահայտել, փոքր ձեռնարկությունների շնորհիվ խոշորներին հարկման դաշտ բերելու և վերահսկելու: Արդյունքում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների կողմից տարվող բողոք ակցիաների շնորհիվ այդ դրույթի կատարման պահանջը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը:
Այս տարի փոփոխություններ են եղել նաև ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար (Ընտանեկան ձեռնարկատիրական գործունեություն է համարվում, ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, որի մասով):
Մասնավորապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են առաջացող բոլոր պետական հարկերից, իսկ եկամտային հարկը հաշվարկվում և վճարվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով:
Անի Սանոսյան-Facebook