Մարդու իրավունքների վիճակը Տրանսպորտի և կապի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
Տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները.
- Ստացվել են մի շարք բողոքներ ճանապարհների՝ մասնավորապես գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ:
- Նախարարության կողմից առանձին դեպքերում պատշաճ հսկողություն չի իրականացվել փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նկատմամբ և բավարար միջոցներ չեն ձեռնարկվել 2012 թվականի ընթացքում երթուղիների չվացուցակների խախտման վերաբերյալ բողոքների արդյունավետ լուծման ուղղությամբ:
- Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների մատչելիության ապահովման խնդիրը:
Արձանագրված դրական զարգացումները
- Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին արձագանքելու ուղղությամբ և կառուցողական համագործակցություն է ձևավորվել Պաշտպանի աշխատակազմի և նախարարության միջև:
- Լրացում է կատարվել Կառավաության որոշման մեջ որի արդյուքնում հաշմանդամ երեխային տեղափոխող` ծնողին, խնամակալին կամ վարորդին մեքենան արգելված վայրում կանգնեցնելու համար այդ անձինք չեն տուգանվելու։
- Մեր կողմից բարձրացված «Զվարթնոց» օդանավակայանում լիցենզավորված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու սահմանափակումները գործնականում վերացվել են:
- Սահմանվել է ինքնաշեն տրանսպորտային միջոցների պետական հաշվառման և պետական գրանցման կարգը, որի արդյունքում հստակեցվել է գործընթացը:
- Նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան Նախարարությունը իրականացրել է ուսումնասիրություններ` փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նպատակով:
- 2012 թվականի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից անցկացված միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթներն անց են կացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան` հավասար մրցակցային պայմաններում:
- Հանվել է տրանսպորտային միջոցներին ներկայացվող տարիքային սահմանափակումը, որի արդյունքում 2012 թվականին ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա է տրվել 1960 անհատ ձեռնարկատիրոջ: