Ապրիլի 14-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը երկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Կապան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները «Կապանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ճանապարհից հեռացրել են թափված քարաբեկորները (մոտ 10x12 սմ). ճանապարհը դարձել է անցանելի:


