Հայազգի աշխարհահռչակ և սիրված երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) իր Twitter-յան միկրոբլոգում կատարել է գրառում նվիրված Հայոց ցեղասպանությանը: Նա այսպիսով Թուրքիայի կառավարությանը կոչ արել ճանաչել կատարված ոճրագործության փաստը:

Նա մասնավորապես գրել է. «Ես զայրացած չեմ թուրքական ժողովրդի վրա մի բանի համար, որը տեղի է ունեցել դեռ 100 տարի առաջ, բայց կարծում եմ նաև, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի»:

Երգչուհին պատմել է նաև իր տատի պատմած ահասարսուռ պատմությունն այն մասին, թե ինչպես են թուրքերը մտել իրենց գյուղ, կանչել քաղաք՝ հանդիպման, որից հետո սպանել տղամարդկանց, բռնաբարել կանանց ու աղջիկներին: