Ապրիլի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Երևանի 33 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները հիմնադրամում հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանի և բուհի կուրսանտների հետ:

Աշակերտների ռազամահայրենասիրական դաստիարակությանն ուղղված այս ծրագրի նպատակն է աշակերտների շրջանում ընդգծել և կարևորել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առաքելությունը, այն է՝ խաղաղ և պատերազմական ժամանակաշրջաններում ՀՀ պաշտպանության խնդիրներն իրագործելու ունակ, բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ինստիտուտը, քննարկվեցին աշակերտներին հուզող հարցեր, ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ: