ՀՀԿ քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ քննարկումներ են լինելու նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էր տարածվել, թե այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ կքննարկվեն Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու, պաշտոններ զիջել-չզիջելու վերաբերյալ Իարցերը: