Այսօր Ազատության հրապարակի բացօթյա ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով այն հարցին, որ բազմաթիվ սոցհարցումների արդյունքում ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստանում է առավելագույն ձայները, ասաց.

«Նույն այդ սոցհարցումների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանին առավելագույն 10 տոկոս էին տալիս, բայց ստիպված եղան բացառապես թվանկարչությամբ զբաղվել: Ուստի անիմաստ է մեկնաբանել այդ սոցհարցումները»:

Այն հարցին, թեորտեղի՞ցԱրմենՄարտիրոսյանինտեղեկություն, որՀՀԿ-իներսումսերունդներիմիջևտարաձայնությունկա, ու՞մնկատիունիերիտթևասելով՝ՍերժՍարգսյանիփեսային, ՏիգրանՍարգսյանին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.

«Անուններ չեմ տա, բայց ձեր նշած անունները իմ նշածի մեջ չկան: Իսկ ինչ վերաբերվում է, թե որտեղից ինձ նման տեղեկատվություն, ասեմ, որ ես տիրապետում եմ ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև մյուս քաղաքական ուժերի մասին տեղեկատվությամբ: Քաղաքական զրույցները, մտքերի փոխանակումը որևէ ձևով արգելված չէ»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու՞ անուններ չի տալիս Արմեն Մարտիրոսյանը, վերջինս պատասխանեց.

«Եթե դուք փորձում եք ժողովրդի մեջքի ետևում կանգնելով ստիպեք, որ ես անուններ տամ, չարաչար սխալվում եք, որովհետև դա կապ չունի այն պայքարի հետ, որը մենք իրականացնում ենք, դրանք  ընդամենը խորհրդապահական քնարկումներ են եղել իրենց հետ, ուստի ձեր կողմից այդ անունները տալու շանտաժին ես չեմ ենթարկվի»: