Հո Շի Մին - վիետնամական պետական-քաղաքական գործիչ, միջազգային կոմունիստական, ազգային-ազատագրական շարժման ղեկավար, Վիետնամի աշխատավորների կուսակցության (ՎԱԿ) կոմունիստական կուսակցության նախագահ, Վիետնամի Դեմոկրատական Հանրապետության նախագահ:

Ծնվել է 1890 թվականին Կիմ Լիեն անունով վիետնամական փոքրիկ գյուղում: Նա մի քանի անուն ուներ` Նգուեն Շին Կունգ, որը նշանակում էր Նգուեն-հաղթանակող:Իսկ Հո Շի Մին նա դառնում է կոնսպիրացիայի համար, երբ ապրում էր Չինաստանում` օգտվելով տեղի բնակչի մեռած որդու անձնագրից, որը նշանակում է Լուսավորիչ Հոի հայրը կոնֆուցիական հայրենասիրական կուսակցության հետևորդ էր, և համարվում էր իրենց գյուղի ամենաուսյալ մարդը:

1911թ. Հոն վարձվում է առևտրական նավում որպես նավաստի և ուղևորվում դեպի Եվրոպա: Որոշ ժամանակ ապրում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ու ոգևորվում սոցիալիստական գաղափարներով: Դրանցում ավելի խորամուխ լինելու համար 1923թ. գալիս է Մոսկվա, որտեղ սովորում է Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում: Խորհրդային Միությունում Հոն վերջնականապես ձևավորվում է որպես կոմունիստական առաջնորդ, որից հետո սկսում է քաղաքական կշիռ հավաքել:

1925 թվականին Վիետնամի կոմունիստական խմբերի բազայի վրա ստեղծել է Վիետնամի հեղափոխական երիտասարդության ընկերությունը։ 1927 թվականին Չինաստանում գտնվող Հոն փախչում է Մոսկվա, քանի որ այնտեղ Չան Կայշիի կողմից: 1930 թվականին նրա ղեկավարությամբ երկրի բոլոր կոմունիստական կազմակերպությունները միավորվեցին Հնդկաչինի կոմունիստական կուսակցության մեջ։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել և բանտարկվել է, իսկ 1929 թվականին, հեռակա կարգով, դատապարտվել է մահապատժի։

1941 թվականին Հոի գլխավորությամբ ծավալվեց հեղափոխական շարժում ընդդեմ ֆրանսիական գաղութարարների և ճապոնական զավթիչների։ 1941 թվականին Հո Շի Մինի ղեկավարությամբ ստեղծվեց Վիետնամի անկախության համար պայքարի լիգան, և նա ընտրվեց որպես նախագահ։

Հո Շի Մինը բանվորական և ազգային-ազատագրական շարժման, վիետնամական հեղափոխության զարգացման, Վիետնամում սոցիալիզմի կառուցման հարցերին նվիրված աշխատությունների հեղինակ է։ Նրա անունով է կոչվում Սայգոն քաղաքը։
Հյուսիսային Վիետնամի առաջին նախագահ Հո Շի Մինին իր երկրում աստվածացնում են, երկրպագում որպես աստծու: Նրան նվիրված տաճարներում աղոթում են, ցանկությունների իրականացում խնդրում: Վիետնամցիները երկրպագում են իրենց առաջնորդին եւ փաղաքշորեն մեծարում ամերիկյան տարբերակով` Քեռի Հո:
1941թ. ճապոնացիների կողմից օկուպացված Հնդկաչինում Հոն ստեղծում է Վիետնամի անկախության համար պայքարի լիգան` Վիետմինը: Այդ ժամանակ Քեռի Հոն և ամերիկյան գաղտնի ծառայությունները նույն հետաքրքրություններն ունեին, ուստի սերտորեն համագործակցում էին: Հոն նաև համագործակցում էր չինական հատուկ ծառայությունների հետ, որոնք նույնպես աչք ունեին Վիետնամի վրա` ընդդեմ Ճապոնիայի: Շատ շուտով Հո Շի Մինը ձերբակալվում է ճապոնացիների կողմից և երկար ժամանակ անցկացրեց ճաղերի հետևում:

Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո, օգտվելով ստեղծված իրավիճակից, Հո Շի Մինն իր զինակիցների հետ գրավում է Հանոյը: Սկսվում է այսպես կոչված օգոստոսյան հեղափոխությունը, որի արդյունքում իշխանությունը երկրում անցնում է անկախ կառավարության ձեռքը` Հո Շի Մինի ղեկավարությամբ` դառնալով երկրի վարչապետ 1946-1955թթ., ապա նախագահ` 1946-1969թթ.: Սակայն երկիրն անկախ չդարձավ: Վիետնամում էին չինական, ֆրանսիական, անգլիական զորքերը, որոնք ոչ միայն զինաթափում էին ճապոնացիներին, այլև օգնում էին ֆրանսիական գաղութատիրական ուժերին:

Հնդկաչինում եղել է չորս պատերազմ. 1) 1939-1945թթ.` հակամիլիտարիստական, հակաֆաշիստական պայքարը ճապոնական օկուպանտների դեմ, 2) 1946-1954թթ.` Դիմադրության ուժերի պայքարը ֆրանսիացի գաղութարարների դեմ, 3) 1964-1975թթ.` ԱՄՆ դեմ պատերազմը, որը պատմության մեջ մտավ Վիետնամական պատերազմ անունով, 4) 1979թ. փետրվար-մարտ` լայնածավալ սահմանային 30-օրյա պատերազմը Չինաստանի և Վիետնամի միջև:

Հոի մասին մարդկությանը, խոսում է, որպես ռեֆորմատորի, ագրարային լուրջ բարեփոխումների հիմնադրի, կոմունիստ ու ազգասեր գործչի, իսկ հատկապես վիետնամցիների մոտ նա ուղղակի սրբացվել է, և շատ քչերը գիտեն, որ Վիետնամական պատերազմի` 1964-1975 տարիներին, Հո Շի Մինը հանդիսացել է 1,6 միլիոն վիետնամցիների մահվան պատճառ, որոնց մի մասը մահացել են սովից, իսկ մյուս մասն ուղղակի զոհ է գնացել անհեռատես պետական քաղաքականությանը: Այդ ամենը արվել է հիմնականում մի բանի համար` «պետությանը զոհի կերպար հաղորդել», ասել է թե առաջնորդվելով` այսպես ասած մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում կարգախոսով: Սա ևս մի անգամ փաստում է այն պարզ ճշմարտությունը, որ շատ քիչ սիրված առաջնորդներ են, որ իրականում ծառայել են պետական` ավելի ճիշտ ազգի շահերին:

Արմեն Հովասափյան - ֆեյսբուք