Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագը՝նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին "ցնցեց" շատերին,հատկապես մեր արևելյան և արևմտյան հարևաններին... Այդ պատարագը մատուցելով Կաթոլիկ եկեղեցին և նրա առաջնորդը ցույց տվեցին իրենց ՀԱՐԳԱՆՔԸ հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ... Մեկ անգամ ևս Շնորհակալություն եմ հայտնում հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս Պապին... Վատիկանում կայացած պատարագից հետո ինձ մի հարց է հետաքրքրում...
Իսկ ինչպե՞ս է նշելու Եղեռնի 100 ամյակը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ներկայացնող Ռուս Ուղղափառ եկեղեցին... Որևէ՞ պատարագ կամ միջոցառում նախապատրաստել է ՌՈՒԵ-ն կամ նրա առաջնորդ՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը... Եթե ընդունենք,որ ՀՀ-ն նախընտրեց Պուտինյան Եվրասիական միությունը՝ "դավաճանելով" Եվրամիությանը,ապա "վիրավորված" Եվրոպան ներկայացնող Հռոմի Պապը կարող էր այդ պատարագը չմատուցել...Բայց մեր ստրատեգիական գործընկեր ՌԴ-ի Ռուս Ուղղափառ եկեղեցին ՊԱՐՏԱՎՈՐ է հարգել հայերին և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը...Պատրիարք Կիրիլը ՊԵՏՔ է պատարագ մատուցեր Մոսկվայի գլխավոր՝ Քրիստոս Փրկչի տաճարում...Մինչ ապրիլի 24-ը մնացել է ինը օր,սակայն մենք դեռ չգիտենք,թե ՌՈՒԵ-ն ինչպես է "արձագանքելու"... Զավեշտալի ու վիրավորական կլինի,եթե "չարձագանքի"...Դեռ ժամանակ կա... Հիշեցնեմ,որ ՌՈՒԵ-ն Հայերի Ցեղասպանությունը ճանաչել է դեռ 2010 թ. ...
Հ.Գ.Մեծ եղեռնի տարիներին ահռելի մեծ վնաս է հասցվել նաև ՌՈՒԵ-ն...Մոտ երկու տասնյակ եկեղեցիներ են խոնարհվել կամ մզկիթի վերածվել...Օրինակ՝Կարսի Ալեքսանդր Նևսկու տաճարը հիմա գործում է որպես Ֆեթհիյե մզկիթ..."ԵՐԻՏԱՍԱՐԴ" Ռուս Ուղղափառ եկեղեցու Անկարային և Բաքվին հաճոյանալու քաղաքականությունը իրեն պատիվ չի բերում...
Գագիկ Համբարյան, քաղաքագետ