Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը տեղեկատվական մեյնսթրիմից հետզհետե վերածվում է քաղաքական լուրջ գործոնի:

Կաթոլիկ աշխարհի հեղինակավոր առաջնորդի խոսքը Ցեղասպանության միջազգային ճանաչաման գործընթացում հզոր դետոնատորի նշանակություն ունեցավ, և արդեն այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է մարդկության քաղաքակիրթ հատվածը, գոտեպնդված պոնտիֆիկոսի կոչով, պահանջում սեփական իշխանություններից ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Գործընթացը ձնագնդի էֆեկտով ու սրընթաց արագությամբ է առաջ ընթանում: Ահա, թե ինչպիսին է Հռոմի պապի խոսքի ազդեցությունը:

Ֆրանցիսկոս Պապին իսկապես հաջողվեց հաշված օրերի ընթացքում Թուրքիայի ժխտողականության քաղաքականության և հանցագործությունը կոծկող նրանց դաշնակիցների դեմ պահանաջտիրական կոալիցիա ձևավորել: Այն էլ՝ հաղթող կոալիցիա: Տպավորիչ է...

Հրանտ Մելիք-Շահնազարյան-Facebook

Կից նյութն՝ այստեղ: