Բերեզովսկուն գտել են պարանը վզին փաթաթված: Այդ կտորի հատվածները հայտնաբերել են նաև լոգարանի բազրիքին: Գրում է Sky News-ը:

Այսօր սկսված դատաքննական լսումների ժամանակ պարզ դարձավ նաև, որ Բորիս Բերեզովսկու գործերի մեջ առկա է Պլատոն Ելենին անունը: Պարզվեց, որ 2003 թվականին նա փոխել է իր անունը: Բացի այդ, ոստիկանությունը հայտարարեց, որ չի բացառում նաև սպանության տարբերակը:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ը հայտնել էին, որ դիահերձման արդյունքում պարզ դարձավ, որ Բերեզովսկու աջ կողը կոտրված է: Սակայն դրա հետ մեկտեղ փորձագետները հաստատեցին, որ նրա մարմնի վրա կապտուկներ չեն եղել: Օլիգարխի ընտանիքը հայտնեց, որ թաղումը ամենաշուտը 6 շաբաթից կլինի, երբ ոստիկանությունը կվերջացնի բոլոր փորձաքննությունները և մաիմինն իրենց կհանձնի:

Նշենք, որ Բերեզովսկու մահվան մասին լուրը հայտնի դարձավ մարտի 23-ին: Օլիգարխի մարմինը գտել է նրա թիկնապահը Լոնդոնից ոչ հեռու գտնվող առանձնատանը: Նա եղել է լոգասենյակի հատակին: