Ըստ Արդարադատության, հիմնարար իրավունքների, քաղաքացիության հարցերով եվրոպական հանձնակատարի գրասենյակի՝ Սիրիայում և Իրաքում ընթացող ռազմական գործողություններին մասնակցում է Եվրոպայի քաղաքացիություն ունեցող շուրջ 5000 ջիհադական:

Իսկ Ֆրանսիայի Սենատի պատվերով ներկայացված պաշտոնական տվյալների համաձայն՝ Ֆրանսիայից վերոնշյալ երկրներ են մեկնել շուրջ 1450 իսլամական, ինչը, նույն աղբյուրի հաղորդմամբ, կազմում է եվրոպացի ջիհադականների ընդհանուր թվի մոտ 47%-ը (ստացվում է՝ եվրոպական պետություններից բոլորից շատ ֆրանսիացիներն են մեկել Սիրիա և Իրաք):

Իսկ անցյալ շաբաթվա ընթացքում հրապարակված Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տվյալների համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում մարտնչում են ՌԴ շուրջ 1700, իսկ ընդհանուր առմամբ՝ ԱՊՀ-ի մոտ 4000 քաղաքացիներ:

Արմեն Պետրոսյան՝ ֆեյսբուք