Ֆեյսբուք սոցիալական ցանցում քիչ առաջ ստեղծվեց մի խումբ, որը կոչվում է «Ընդդեմ կառավարության որոշման»: Խումբը ստեղծվել է կառավարության այն որոշումից հետո, երբ պետությունը 20 մլն 500 հազար դրամ որոշեց հատկացնել ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին` արտասահմանում բուժումը շարունակելու համար:

Խմբի անդամները, ինչպես նաև մի խումբ լրագրողները խմբում իրենց դժգոհությունն են բարձրացրել կառավարության վերոնշյալ որոշման դեմ:

Խմբում ընդգրկվելու համար կարող եք սեղմել հետևյալ հղումը. http://www.facebook.com/groups/120505608142242/