Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Կազաչի պոստ փողոցի 124 շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված, նախկինում դատապարտված Արմեն Մ.-ին:
Նա խոստովանել է, որ ապրիլի 7-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, դրսում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ գողացել է հագուստեղեն` սեփականատիրոջը պատճառելով 300.000 դրամի վնաս:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն: