«WikiLeaks» կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը որոշել է իր թեկնածությունը դնել Ավստրալիայի սենատի ընտրություններին, որոնք տեղի են ունենալու այս տարի: Գրում է «Herald sun»-ը:
«WikiLeaks» թվիթերյան էջում հայտնվել է հաղորդագրություն, որտեղ Ասանժը հասատատել է իր մասնակցությունը սենատի ընտրություններում: Նա առաջադրվելու է վերին պալատում:
Ասանժի մասնակցությունը հաստատել է նաև նրա մայրը` Քրիստին Ասսանժը:
Ներկայումս Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի նրան չհանձնեն Շվեյցարիա, որտեղ նա մեղադրվում է սեքսուալ բնույթի հանցագործություններում: