«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից կառավարությանը ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը այսօր մերժվեց Կառավարության նիստում: Պատգամավորը առաջարկում էր նվազեցնել որոշ ապրանքների համար սահմանված դրույքաչափը և սահմանել այն 10%։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նիստի ընթսացքում նշեց, որ խոսքը վերաբերում է հացին, հացամթերքին, կաթին, կաթնամթերքին, մսին, մսամթերքին և ձվին։
«Բայց մենք կարծում ենք, որ դրույքաչափի նվազեցումը չի կարող գնի նվազեցման պատճառ դառնալ, քանի որ այդ ապրանքների հումքի դրույքաչափը չի փոխվում։ Այսինքն՝ գների էական նվազում տեղի չի ունենալու»,- ասաց նա։
Կառավարությունը ներկայացված նախագիծը աննպատակահարմար համարեց։