Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումների, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումներ և այլ վճարովի ծառայություններ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը:

Որոշման համաձայն թույլատրվեց ոստիկանության պետին՝ ոստիկանության արտաբյուջետային միջոցների նախահաշվով նախատեսված չափերով դրամաշնորհներ հատկացնել 23 ոստիկանական ավտոմեքենաներ և ևս 1 սեդան ավտոմեքենա ձեռք բերելուն։

Նախագիծը գործադիրին ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց բոլոր ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ։

«Այսօր ոստիկանի օրն է, շնորհավորում ենք ոստիկանապետին ու ոստիկանությանը, մաղթում արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք»,-ասաց նա: