Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործարար միջավայրի բարելավմանն է միտված նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մեկ այլ առաջարկ, որի համաձայն գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է մաքսային և հարկային ոլորտներին: Միջազգային մի շարք պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների արտոնությունից օգտվելու համար անձը ստիպված է լինում շփվել երեք պետական մարմնի հետ և ժամանակ ծախսել:
Որոշման փոփոխությամբ ներդրվում է մեկ պատուհանի սկզբունքը, ինչի շնորհիվ կկրճատվեն փաստաթղթերի կրկնակի ներկայացումը, ժամկետը, ավելորդ վարչարարությունը, կստեղծվի տեղեկանքների ձեռք բերման առցանց հնարավորություն: Ավելի քան 14 մլն դրամ գնահատվող գործընթացի արժեքը կնվազի մինչև 307 հազար դրամ: Որոշման շնորհիվ ակնկալվող դրական փոփոխությունները կարևորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հատկապես շեշտելով ավելորդ վարչարարության կրճատումը: