«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, պատկան մարմիններին հրահանգված է՝ հարցին, թե երբ է լինելու համաներումը, պատասխանել՝ չի լինելու։
Ընդ որում, իշխանություններն այս տեխնոլոգիան կիրառում են բոլոր համաներումների ժամանակ, պատճառաբանելով, թե շատերը, այդ մասին տեղեկանալու դեպքում, հանցագործություն կգործեն՝ իմանալով, որ համաներման տակ են ընկնելու:
Կա ևս մեկ պատճառ՝ «շեֆը գալիս է վերջին պահին» և անակնկալ: Ասել է՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում մի առավոտ կզարթնի ու կհայտարարի, որ համաներում լինելու է: «Բացառություն չէ նաև այս անգամ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը, որի կարծիքով՝ դա կարող է լինել նաև մինչև ապրիլի 24-ը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: