Հարավաֆրիկյան հանրապետությունից Մոսկվա մեկնելու ժամանակ, ինքնաթիռից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սև ծովի շրջանում անսպասելի զորավարժություններ սկսելու հրաման է տվել: Այս մասին հայտնել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պիսկովը: Գրում է Ռիա լրատվական կայքը:
Պիսկովը նշել է, որ առավոտյան ժամը 04:00-ին պաշտպանության նախարարին փակ նամակ բերեցին, որը բացեց և ծանոթացավ հրամանին:
Պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության ղեկավարը հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում է 7 հազար ծառայող, մոտ 250 զրահապատ մեքենաներ, ինչպես նաև 30 նավ:
Այս տարվա ընթացքւոմ սա ՌԴ զինված ուժերի ստուգման երկրորդ դեպքն էր: Առաջինը անցկացվել է փետրվարին: