Ըստ արաբական լրատվամիջոցների թուրքական կառավարությունը պաշտոնազուրկ է արել վարչապետ Ահմեդ Դավութօղլու գլխավոր խորհրդականներից՝ ազգությամբ հայ Էթյեն Մահչուփյանին: Որպես պաշտոնանկության պատճառ է նշվում նրա տարիքային անհամապատասխանությունը:
Հիշեցնենք նաև, որ Էթյեն Մահչուփյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «ցեղասպանություն» բառակապակցությունն է օգտագործել։
«Թուրքիայում ԱԶԿ-ի ժամանակաշրջանը» խորագրով քննարկմանը բազմաթիվ ունկնդիրներ են մասնակցել, որի ընթացքում «ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում» հայտարարած Մահչուփյանը նշել է, որ իր համոզմամբ՝ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր։
Թուրքիայի որոշ շրջանակներ արդեն հասցրել են քննադատել վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Մահչուփյանին: