Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է քաղաք Հադրութ և մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ 

Զեկույցներով հանդես են եկել Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Բակո Սահակյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հադրութում լուրջ աշխատանք է իրականացվել: Բակո Սահակյանի խոսքով՝ շրջանում դեռ առկա են լուծում պահանջող հիմնախնդիրներ, որոնց ուղղությամբ նա տվել է համապատասխան հանձնարարականներ:

Հաշվետու նիստին մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: