Մեր ժամանակներում շատ արդիական է դարձել աստղագուշակ-հորոսկոպ հասկացողությունները: Հիմնականում շատերը հետևում են իրենց նշաների նշանակությանը: YerevanNews.am-ը փոքրիկ անդրադարձ է կատարել հայտնիների այս տարվա նշաններին:

Արման Մարգարյան- ապրիլի 4- խոյ

2015-ին Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Պետք է ուշադրություն դարձնել փետրվար-օգոստոս ժամանակահատվածի վրա: Այդ ընթացքում հավանական են անսպասելի և հաճելի առաջարկներ օտարերկրացիների կողմից, արտասահման ուղևորվելու հնարավորություն: Անձնական կյանքը, ինչպես աշխատանքը, այդ շրջանում կեռա: Հնարավոր են վառ սիրավեպեր: Նրանք, ովքեր երեխա ունենալու մասին են երազում, հնարավորություն կունենան իրականացնել իրենց երազանքը: Տարվա երկրորդ կեսը Խոյերի համար կանցնի առավել հանգիստ. նրանք կկենտրոնանան աշխատանքի վրա, սակայն տարվա վերջում արժե ուշադիր և զգոն լինել, որպեսզի խուսափեք խարդախություններից, չկշռադատված քայլերից:

Միհրան Ծառուկյան սեպտեմբեր 22- կշեռք,

Մովսես Երեմյան հոկտեմբեր 12- կշեռք

Ինչպես անցնող տարում, այնպես էլ` 2015-ին, Կշեռքների համար արդիական կլինեն միջանձնային հարաբերությունները: Սակայն, ի տարբերություն 2014-ի, գալիք տարի կվերաիմաստավորվեն ոչ միայն սիրային հարաբերությունները, այլև` ընկերական ու գործնական: Շատ Կշեռքներ կորոշեն փոխել իրենց վերաբերմունքը շրջապատի հանդեպ և դառնալ առավել անկեղծ, մաքրել իրենց շրջապատն ավելորդ մարդկանցից՝ թողնելով միայն նրանց, ում վրա կարելի կլինի հույս դնել: Դա հիմնականում տեղի կունենա աշնանը և ձմռանը: Տարվա առաջին ամիսները հագեցած կլինեն նոր ու հեռանկարային ծանոթություններով, որոնք կազդեն Կշեռքի կյանքի բոլոր ոլորտների վրա: Նշանի ներկայացուցիչների սիրելի մարդիկ 2015-ին նորովի կբացահայտվեն նրանց համար: Չի բացառվում, որ անսպասելի իրադարձություններն անձնական կյանքում ստիպեն այլ կերպ նայել ընտանիքի անդամների հետ հարաբերություներին:

Մերի Մակարյան- օգոստոս 12- առյուծ

Հաջորդ տարին Այծեղջուրների համար լի կլինի առեղծվածով. այս տարի նրանց բռնած ուղու վերաիմաստավորումն իր գագաթնակետին կհասնի հենց գալիք տարում: Շատերը կցանկանան գտնել իրենց կյանքի իմաստը, զբաղվել բարեգործությամբ: Աստղերը կմաքրեն Այծեղջյուրի կյանքը ավելորդ բաներից՝ անհամապատասխան մարդկանցից, սխալ համոզմունքներից և կախվածություններից: Առավել ինտենսիվորեն դա տեղի կունենա ապրիլ-օգոտսոս ժամանակահատվածում: Պետք չէ ափսոսալ այդ կորուստների համար. դրանք ճանապարհ կբացեն նոր կյանքի վերաիմաստավորման համար: Սեպտեմբերից սկսած՝ այս համաստեղության տակ ծնվածներն առավել նշանակալի կերպով կզգան իրենց վերածննդի արդյունքը. ձեռք կբերվեն նոր ծանոթություններ, մարդիկ, որոնց հետ նրանք կկապվեն խորը հոգևոր կապերով:

Անի Երանյան փետրվար 4- ջրհոս

Կարելի է ասել, որ գալիք տարի Ջրհոսները կլինեն իրենց տարերքի մեջ. նրանց սպասվում են ինտելեկտուալ բացահայտումներ ու շփումներ: Սակայն, նախքան ներդաշնակության հասնելը, Ջրհոսները ստիպված կլինեն որոշակի փորձությունների միջով անցնել: 2015-ի գլխավոր խնդիրներից կդառնան ընկերական հարաբերությունները: Որոշ մարդիկ կհեռանան նրանց կյանքից, սակայն ժամանակը ցուց կտա, որ այդպես ավելի լավ էր: Նշանի շատ ներկայացուցիչներ հաջորդ տարի առավել լուրջ կվերաբերեն կյանքին, կսկսեն առավել քիչ սավառնել երկնքում: 2015-ին, մասնավորապես` առաջին չորս և վերջին երկու ամիսներին, Ջրհոսները կգիտակցեն, որ իրենց հետաքրքրությունները հակասում են ընկերների կամ հարազատ մարդկանց հետաքրքրքություններին: Ամենայն հավանականությամբ, դա կվերաբերվի նաև ֆինանսական կարողություններին:

Նազենի Հովհաննիսյան հուլիս 18- խեցգետին

Հասմիկ Կարապետյան հուլիս 4- խեցգետին

Խեցգետիններին իրադարձություններով հագեցած տարի է սպասվում: Նրանք ստիպված կլինեն մի լավ չարչարվել, սակայն ստացված արդյունքը կարող է գերազանցել բոլոր սպասելիքները: 2015-ին այս նշանի ներկայացուցիչների համար առավել արդիական կլինի անձնական կյանքի և աշխատանքի համատեղումը: Որոշ Խեցգետիններ կհասկանան, որ իրենց ներկայիս հարաբերությունները խանգարում են իրենց պրոֆեսիոնալ զարգացմանը և կորոշեն բաժանվել սիրելիներից, իսկ մյուսներն էլ կհանդիպեն իրենց կեսին աշխատավայրում: Գալիք տարում Խեցգետինները մեծ ցանկություն կունենան ապրել հաճույքի համար, թույլ տալ իրենց ավելին, քան սովորաբար անում են և կմոռանան խնայելու մասին: Տարվա առաջին կեսին դա կհաջողվի: Իսկ տարվա երկրորդ կեսը հագեցած կլինի հետաքրքիր գործուղումներով և աշխատանքային նոր հնարավորություններով: