Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող չգործող սրճարանի տարածքում զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնականի բաժին: