Միջին արևելյան կուսակցության առաջնորդ՝ փաստաբան Ռոդրիք Ալ Խուրին զայրույթով է պատասխանել Անկարայի սպառնալիքներին՝ ուղղված հայերի և քրիստոնյաների դեմ։
Նա նշել է, որ այսօր միջազգային հանրության աչքերըը Թուրքիայի վրա է, և իրենք ինչ էլ անեն չեն կարողանա նախկինում իրագործած Ցեղասպանությունը կրկնել: Փաստաբանը հավելել է նաև. «մենք կարիք չունենք անցյալի մասին վկայություններ հավաքելու ձեր իրագործած Ցեղասպանությունն ապացուցելու համար, մենք՝ աշխարհասփյուռ քրիստոնյաներս վերապրող վկաներն ենք, մենք թոռներն ենք բռնագաղթի ենթարկված մեր պապերի»։