Ռուբի Դիկենսոնը ընդամենը 3 տարեկան է, բայց նա արդեն դաջվածք անելու սարքավորում է պահում իր ձեռքում: Գրում է Мир Фактов-ը:
3-ամյա աղջիկը Ուելսից է: Նա մեծացել է մի միջավայրում, որը լի է եղել դաջվածքներով: Նրա հայրը դաջվածքներ է նկարում և շատ էր ցանակնում, որ իր աղջիկը շարունակի իր գործը:
Ռուբին իր ժամանակն անցկացնում էր` զրուցելով հոր հաճախորդների հետ: Շուտով հայրն աղջկա համար պատվիրել է դաջելու հատուկ սարք, որը կտեղավորվեր փոքրիկի ձեռքում:
Այժմ Ռուբին հոր մարմնին նկարում է փոքր սարդ: Հայրը չի վախենում, որՌուբին կսխալվի: Նրա մարմնի 70 տոկոսը պատված է դաջվածքով, իսկ մի սարդը այնքան էլ չի խանգարի իրեն: