Եվա Ռիվասի «Ֆեյսբուքյան ասուլիսում» հնչեցված հարցերը լսելուց հետո ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ ֆեյսբուքյան օգտատերերից շատերը հոգեբանի կամ նույնիսկ հոգեբույժի կարիք ունեն…Լուրջ, տեղին, խելացի, մտահոգ հարցերին զուգընթաց ավելի շատ հնչեցվեցին հարցեր, որոնք «Ազատություն» ռադիոկայանը, իմ կողմից շատ հարգված Նարինե Ղալեչյանը չպետք է հնչեցնեին…
Ասուլիսն ինչ-որ տեղ նման էր նաև «գիշատիչների խրախճանքի»…
«Մեկին չարի տեղ չար մի հատուցանեք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցեք…Արդ եթե քո թշնամին սոված է, հաց տուր նորան. և եթե ծարավ է, ջուր տուր նորան…Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին»/Աստվածաշունչ/:

Մարդիկ կան, որ չարությունը, լկտիությունը արդեն դարձրել են մասնագիտություն…Ահավոր տհաճ էր...Բարիությունը առաքինի և խելացի մարդու շնորհն է, իսկ նմանները մեզանում ցավոք շատ քիչ են...

Ռոբերտ Մելքոնյան՝ ֆեյսբուք