Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը:

Անհրաժեշտությունից ելնելով՝ Սպիտակ քաղաքի ԲԿ է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Ուղևորներ՝ 1996 թ. ծնված Մ. Ք.-ը, 1996 թ. ծնված Ն. Ա.-ը, 1995 թ. ծնված Հ. Գ.-ը, 1996 թ. ծնված Ա. Ս.-ը, 1995 թ. ծնված Ա. Օ.-ը, 1995 թ. ծնված Բ. Մ.-ը, 1996 թ. ծնված Ռ. Օ.-ը և 1996 թ. ծնված Մ. Շ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Ցավոք սրտի վթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասի Թովմասյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարները lorinews.am