Ապրիլի 15-ին, Լոնդոնում տեղի է ունեցել անգլիացի գրող Ջեֆրի Ռոբերտսոնի «Անբնական ցեղասպանություն. ո՞վ է հիշում հայերին հիմա» անվանմամբ գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ դեսպան, բժիշկ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև անգլիահայ համայնքի ներկայացուցիչներ և այլ պետական այրեր:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հեղինակին գրքի ստեղծման համար, որը նպաստում է Ցեղասպանության ճանաչմանը և տարածմանը:
Գիրքը հրատարակվել է անգլիահայ աղգային Կոմիտեի աջակցությամբ և Ատոմ ու Սելլա Թենջուքյանների նվիրատվությամբ: