Քորթնի Մերի Քարդաշյան ( Kourtney Kardashian) ծնվ. 1979թ. ապրիլի 18, Լոս Անջելես՝ Կալիֆորնիա, ամերիկահայ հեռուստատեսային դեմք և մոդել։ 2007 թվականի հոկտեմբերից իր ընտանիքի անդամների հետ հանդես է գալիս «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուում, որի հաջողությունից հետո նաև ստեղծվում են «Kourtney and Khloé Take Miami» և «Kourtney and Kim Take New York» ռեալիթի շոուները։ Նա իր քույրերի` Քիմի և Քլոյիի հետ, ունեն իրենց սեփական նորաձևության բրենդները։
36-ամյա մոդել, “Keeping up with Kardashians’’, “Kourtney and Kim Take New York’’ և “Kourtney and Khloe Take Miami’’ ռեալիթի-շոուների շնորհիվ հայտնի դարձած Քորթնիին հիմնականում ճանաչում են որպես Քիմ Քարդաշյանի քույր: Այո, դժվար է լինել Քարդաշյանների ընտանիքի անդամ և չդառնալ հայտնի: Ի դեպ, հենց Քորթնին է քույրերից ավագը:
Նա ստեղծում է հագուստների, զարդեղենի հավաքածուներ, թողարկում է կոսմետիկա, զբաղվում է բարեգործությամբ և գրքի հեղինակ է: Այս ամենի հետ մեկտեղ չի մոռանում մոդելային իր կարիերայի մասին:
Ժորա Գրիգորյան