Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Եվրոխորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, և այս որոշումը «անլուրջ» է որակել:
«Եթե Եվրոպան կպահի իր բազմամշակույթ, բազմակրոն կառուցվածքը, ապա չպետք է որևէ կրոնական կամ ազգային խմբի դեմ ատելություն սերմանող հայտարարություններ անի»։
Նա նաև սպառնական ոճով զգուշացնում է բոլոր երկիրներին, ասելով. «Բոլոր երկրներին, երկրների խորհրդարաններին ու առաջնորդներին եմ զգուշացնում, եթե փորձի մեր ազգին մեղադրել, առանց պատմական փաստերի, արխիվային փաստաթղթերի, նրա դեմ հստակ դիրքորոշում ենք որդեգրելու: Հաշտության պատրաստ ենք, պատրաստ ենք կիսելու ցավերը, սակայն ոչ ոք չի կարող մեզ խոնարհել, պարտադրել»: