Ճամփորդությունը հանգիստն անցկացնելու ամենատարածված ձևերից մեկն է, սակայն այն կարող է լինել ոչ սովորական: Սուր զգացողությունների սիրահարներին առաջարկում ենք դիտել հետևյալ ֆոտոշարքը, որում ներկայացված են այն վայրերը, որոնք անմոռանալի կդարձնեն Ձեր հանգիստը:
Լիտվա՝ «Խաչերի սարը»

ԱՄՆ՝ «Սենթ-Լուիսի գերեզմանատուն» - ԱՄՆ-ի ամենահին գերեզմանատներից, որը համարվում է նաև հանցագործների հավաքատեղի
Մեծ Բրիտանիա՝ «Մերի Քինգի փակուղի» - լեգենդի համաձայն մարդիկ այստեղ կնքել են իրենց մահկանացուն՝ չկարողանալով դուրս գալ այդտեղից

Իռլանդիա՝ «Լիպ» ամրոցի նկուղը - շատերը փակված են եղել և մահապատժի ենթարկվել հենց այստեղ

Ֆրանսիա՝ «Մաշկուլ» ամրոց - ամրոցը նախկինում պատկանել է հայտնի մարդասպանի և ոճրագործի
.jpg)
Իտալիա՝ կապուցինների դամբարանները - այս վայրում մահացածների մարմինները լվանում, քացախով պատում և տեղադրում էին ապակե անոթներում

Իտալիա՝ «Պովելյա» - այս թերակղզին օգտագործվել է որպես ապաստարան Վենեցիայի ժանտախտի զոհերի համար

Ճապոնիա՝ «Աոկիգահարա» - վայրը հայտնի է նաև «Ծառերի ծով» անունով, որը համարվում է աշխարհում 2-րդ վայրը ինքնասպանությունների տարածվածությամբ

Եվրոպա՝ Եվրոպական դամբարաններ - սրանցից կարելի է հանդիպել ողջ Եվրոպայի տարածքում, որտեղ թաղում էին մարդկային ոսկորներ, քանի որ դրանք թաղելու բավարար այլ տարածք չկար: Վայրը բաց է այցելությունների համար



