Արդեն 13 օր է ինչ Ազատության հրապարակում տեղի են ունենում բաց քաղաքական քննարկումներ, որին մասնակցում են տարբեր քաղաքական գործիչներ, ովքեր սատարում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Այսօրվա քաղաքական խորհուրդը վարում էր ԵՊԼՀի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
«Մեզ պետք է հիմնարար հաղթանակ: Հաղթանակ, որն այլևս ազատ պետք է լինի», ասաց նախկին ռեկտորն ու փաստեց, որ ամենահիմնական խնդիրը ոչ միայն Բաղրամյան 26-ի աշխատասենյակն է, այլ անհրաժեշտէ նոր խորհրդարանական ընտրություններ:
«Այսօր մենք պիտի ապահովենք նորմալ խորհրդարան, որն արտահայտի ժողվորդի կամքը»Ազատության հրապարակում հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիների առջև ելույթ ունենալով՝ հայտարարեց նա։
Ըստ Զոլյանի իրենք պետք է կարողանան ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ հանցագործները պատիժ կրեն և վերջում էլ հայտարարեց, որ իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին.«Այսօր իշխանությունը գողացել են»։