Երևանի քաղաքապետարանի մեծ նախասրահում տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում. «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ս.թ ապրիլի 16-ին, Երևանի քաղաքապետարանի մեծ նախասրահում տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի Պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն,ով խոսեց ցուցահանդեսի մասին և բոլորին ծանոթացրեց խորագրին:
Այնուհետև ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն,ով խոսեց ցուցահանդեսի կայացման ,դրա նպատակների ու հետագա աշխատանքների մասին:
Վերջում ելույթ ունեցավ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն,ով խոսեց հետագա անելիքների ու կազմակերպվելիք ցուցահանդեսների մասին:
Ցուցահանդեսի նպատակը հանրությանը մինչև 1915թ և դրանից հետո Երևանը ներկայացնելն է փախստականների ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում: Ներկայացված են շուրջ 30 մեծ պաստառը հանրությանը դեռևս անծանոթ այնպիսի լուսանկարներով,որոնք ժամանակի համահունչ գույներով հնարավորություն են տալիս ճանաչելու 20-րդ դարասկզբի Երևանն իր կառույցներով,դրանց դերն ու նշանակությունն այնժամ և ներկայանում:
Պաստառները ներկայացվծ են 5 խմբային ձևաորումներով.
-Երևանը մինչև1915թ /խաղաղ կյանք/:
-Գաղթ- գաղթականներ,Երևանի որբանոցներ և այլ կացարաններ, նաև Էջմիածնում:
-Հայրենադարձությունը իր բոլոր փուլերով
1.1915-1925թթ
2.1925-1940թթ
3. 1946 1948/49թթ
4.1962-1982թթ
-Վերածնունդ
Վերջին խմբում ներկայացված են նաև բերքի, ծաղկի և այլ տոների մասին պատմող լուսանկարներ,ինչպես դրվագներ արցախյան ազատամարտից:
Լուսանկարներց զատ ցուցահանդեսին ներկայացված է անմոռուկի մեծ մակետ` Ցեղասպանությանը զոհ դարձած քաղաքների ու գավառների անունների մակագրությամբ:10 ապակեպատ ցուցափեղկերում ներկայացված են ժամանակի մասին ինքնատիպ ցուցանմուշներ: Առանձին ցուցադրություններով ներկայացված են ժամանակի երևանյան տարազներ,ասեղնագործության նմուշներ, 18-րդ դարի գորգ: Ներկաայցված են նաև ազատ նստելու և կանգնելու մեծ նկար պաստառ,որում պատկերված է մեծ հայկական ընտանիք:
Երկու էկրանների վրա ցուցադրվեցին օրվա խորհրդին համապատասխան թեմատիկ ֆիլմեր:
Միջոցառման ընթացքում ճեմասրահի տարբեր հատվածներում ելույթ ունեցավ Աննա Մայիլյանը ,ձակնի պահպանման երգչախումբը և Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլարմոնիայի նվագախումբը : Միջոցառմանը նախատեսվում է նաև մոմավառություն:
Այսպիսով`«Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը, ճեմասրահում բաց է լինելու մինչև ապրիլի 30-ը, այնուհետև տեղափոխվելու է Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահ:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի