Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է,
Հայկական անտանելի բնավորությունը, նույն մոտեցումը, նույն գնահատականը՝ հիմա էլ մեր ֆուտբոլի հավաքականի, նրա երիտասարդ, տաղանդավոր մարզչի նկատմամբ...
Զզվելի է այս ամենը, անհետաքրքիր ու անտանելի...
Իսկական ֆուտբոլասերների լռությունն է ինձ զարմացնում, թե ինչու այս ՖԲ-յան եւ մյուս ՙՙամենագետների «պորտը տեղը չեն դնում»: Սրանք իմ գրած այն կատեգորիաներից են՝ ամենագրագետները, ամենաընդդիմադիրները, ամենաքաղաքագետները, ամենագեղագետները, ամենաշախմատիստները, ամենաֆուտբոլիստները, ամենամարզիչները, ամենա...
Իսկ տղաները լավն են, մի փոքր ավելի ուշադիր, նվիրված եւ սրտացավ խաղալու դեպքում անպայման հաջողությունների կհասնեն... Մենք շատ լավ թիմ ունենք եւ տաղանդավոր մարզիչ:
Ես մեր հավաքականի կողքին եմ, հավաքականի անդամներից մեկը, նրա մարզիչ Վարդան Մինասյանի կողքին...
Լավագույն խաղերը առջեւում են...