«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երեւան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 10:30 -15:30 Ամիրյան փ. 20-28 շենքերը, Ամիրյան փ. 76-80, Բյուզանդի փ. 85-107 սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները, Արմավիրի մարզի` 11:00 -17:00 Ակնալիճ, Լենուղի եւ Այգեվան գյուղերը, Արարատի մարզի` 10:00 -13:00 Դարակերտ գյուղը մասնակի, 10:30 -16:00 Նորաշեն եւ Վերին Արտաշատ գյուղերը մասնակի, Գեղարքունիքի մարզի` 10:30 -17:00 Զոլաքար եւ Աստղաձոր գյուղերը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երեւան քաղաքի բնակիչները 1-80 եւ 0 8000 0 180 եւ մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: