Սլացիկ կազմվածքով և իդեալական մաշկով մոդելների նկարները ոչ միայն պարբերաբար հայտնվում են ամսագրերի շապիկներին, այլև ողողում են ողջ համացանցը: Շատ երիտասարդ աղջիկներ տասնյակ սելֆիներ են անում և տեղադրում համացանցում՝ մանրամասն մշակելով դրանք համապատասխան ծրագրերի միջոցով: Այսպես էլ հասարակության մեջ ձևավորվում են կարծրատիպեր այն մասին, որ կանացի մարմինը պետք է լինի անթերի: Սակայն  շատ իգական սեռի ներկայացուցիչներ այս կամ այն հանգամանքի բերումով չեն կարող հպարտանալ իդելական մաշկով կամ կազմվածքով, և դա ստիպում է վերջիններիս բարդույթավորվել և թաքցնել իրենց թերությունները:

Երկու երիտսարադ մայրիկներ որոշել են վերջ դնել համաշխարհային տոտալ անարդարությանը և «Ինստագրամ» սոցկայքում բացել են մի էջ Love Your Lines (Սիրի՛ր քո գծերը), որը լայն ճանաչում է ստացել վերջերս: Գաղափարը ծագել է կանանց գլխում այն բանից հետո, երբ վերջիններս նկատել են, թե ինչ փոփոխությունների են ենթարկվել իրենց մարմինները ծծնդաբերությունից հետո: