Ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1938 թ. ծնված Շահվալադ Գ.-ի բնակարանում և օժանդակ շինություններում:
Տան հետնամասում գտնվող անասնագոմից հայտնաբերվել է ձեռքի նռնակ` պայթուցիչով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունը: